iPhone 16-ի գնորդները զանգվածաբար բողոքել են սարքի հետ կապված խնդիրներից,-այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով ֆորումներում համացանցի օգտատերերի բազմաթիվ բողոքները։ Անսարքությունների մասին հաղորդագրությունները սկսել են ստացվել սմարթֆոնի վաճառքի սկզբից և շարունակում են ստացվել գրեթե մեկ ամիս անց։ IPhone 16-ի սեփականատերերի խոսքով՝ սարքն ինքնաբերաբար վերագործարկվում է օրական 20 անգամ։ Սկզբում էկրանը դադարում է արձագանքել հպումներին, այնուհետև այն սկսում է վերաբեռնել։
IOS 18.0.1 և iOS 18.1 թարմացումները չեն օգնել ազատվել այդ խնդրից, այն շարունակում է ի հայտ գալ նույնիսկ նոր ծրագրակազմ տեղադրելուց հետո:
Որոշ տուժածներ դիմել են Apple- ին և պատմել անսարքությունների մասին, որից հետո երաշխիքով ստացել են նոր սմարթֆոններ: Սակայն խնդիրը կրկնվում էր նաև նրանց վրա։ Ամենից շատ նման բողոքները կապված էին iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի աշխատանքի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 16 սերիայի բազային սմարթֆոնները շուկայում վատ պահանջարկ են ունեցել։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան