Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ, փոխանցում է Արմենպրեսսը։
Խոսելով էներգետիկ բնագավառի փոխգործակցությունից՝ դիվանագետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին՝ ուրախություն հայտնելով, որ բարեկամ Իրանը գործնական քայլեր է կատարում այդ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։
«Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ փոխգործակցության համար։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետության համար դեպի ԵԱՏՄ շուկա: Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրավվածությունը»,- նշել է Արսեն Ավագյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։