Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-95» ձևաչափով. հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է Դաշնության պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Այն, որ 95 ուկրաինացի գերեվարված անձ էլ վերադարձել է Ուկրաինա, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ վերադարձել են Մարիուպոլի և Ազովստալի, Դոնբասի, ինչպես նաև Կիևի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի ու Չեռնիգովի շրջանների պաշտպանները։

Նշենք, որ գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։