ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում ասոցիացիայի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք BRICS+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Վլադիմիր Պուտինի անձնական հրավերն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- ասել է Կոպիրկինը։