Ներկայացնում Galatv.am-ի հարցազրույցը ֆրանսահայ անվանի ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի հետ:

-Ինչու՞ Ձեզ հեռացրեցին Հայաստանից:

-Բոլոր ժամանակներում ռեֆորմատորները հալածվել են, առավել ևս խորհրդային իրականության մեջ: Թեև ոչ քաղաքական, այլ սոսկ փիլիսոփայական ու ազգաբանական առումով ես այդպիսիններից մեկն եմ: Որպես «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր ( 1990թ.) և նախագահ' կարողացա Հայաստանում քիչ թե շատ գործունեություն ծավալել մինչև 1999 թ. և ապա' «Միասնություն» դաշինքի հետ ակնկալել ավելին : Սակայն եղավ Հոկտեմբերի 27-ը: Շատերի պես ես ևս հեռուստատեսությամբ ըմբոստ ելույթ ունեցա, որն այդպես էլ եթեր չհեռարձակվեց, բայց դիտվել էր անվտանգության գրասենյակներում: