Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետները նշում են, որ ինտերնետ-մանկապիղծները դիտավորյալ իրենց զոհերին փնտրում են զարգացող երկների անապահով ընտանիքների միջավայրից, որպեսզի հնարավորինս հասանելի դարձնեն զոհին վեբ տեսախցիկների միջոցով:

Երեխաների իրավունքների պաշտպանության Բրիտանական կենտրոնում նշում են, որ մանկապիղծները երեխաներին ստիպում են սեռական կապի մեջ մտնել իրենց հետ փողի դիմաց, որը վճարում են կամ երեխայի ընտանիքին կամ դրանով զբաղվող հանցագործ խմբավորումներին:

Մասնագետները նշում են, որ մանկապիղծները շահագործում են իրենց զոհերին աղքատ երկրներում, ուր աճում է ինտերնետ օգտատերերի քանակը, իսկ երեխաների պաշտպանության քաղաքականությունը վատ է զարգացած. տեղեկացնում է BBC-ն: