Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարեցին կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ 1 հոգի տուժել է: 

 

Մանրամասն՝ այստեղ: