Թուրքիայում ապրող հայտնի հայ լրագրող և հրապարակախոս Մարկար Եսայանը հոդվածով անդրադարձել է վերջերս այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի Էթյեն Մահչուփյանի նշանակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Daily Sabah-ում հ րապարակված հոդվածում հայ լրագրողը նշում է, որ այս իրադարձությունը լայն արձագանք ստացավ երկրում' ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ' հակակառավարական լրատվամիջոցներում: «Ընդդիմախոսների հիմնական առարկությունն այն է, որ Մահչուփյանին գլխավոր խորհրդական նշանակելով' թուրքական կառավարությունն ավելի ֆունկցիոնալ քայլի է դիմում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության իր ռազմավարությունում: Ընդդիմախոսները պնդում էին, որ Մահչուփյանն այդ ռազմավարության ծուղակն է ընկել և թուլություն է եղել նրա կողմից այդ պաշտոնն ընդունելը&r aquo;,- գրում է Եսայանը:

 

Սակայն հեղինակը նկատում է, որ սփյուռքի հայ համայնքները կարող է ծանոթ չլինեն Թուրքիայի ներքին քաղաքականության և երկրի ներսում իշխանության համար մղվող պայքարի դինամիկաներին, որոնք 100 տարի ենթարկվել են ժխտողականության և մեկուսացման քաղաքականությունների:

 

«Միամտություն կլինի ասել, որ կառավարությունը մտածում է, թե հարցը կարելի է լուծել, ցավակցելով 1915 թվականի իրադարձությունների համար և վերջին նշանակումներով, քանի որ հայկական հարցը հրատապ խնդիր չէ Թուրքիայի համար: Կառավարությունը կարող էր այս խնդիրը ձգձգել տարիներով' հիմնվելով իր ժխտողական քաղաքականության և աշխարհաքաղաքական նշանակության վրա»,- նշում է Եսայանը: Նրա կարծիքով, սակայն, պետք է ճիշտ գնահատել Թուրքիայում սկսված պատմության առերեսման գործընթացը, կարևոր է, որ հայկական սփյուռքը ըմբռնումով մոտենա Թուրքիայում տիրող իրավիճակ ին և խուսափի նրանցից, ովքեր ցանկանում են գործիք դարձնել իրենց ցավը: