ԱՄՆ-ի Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հարի Ռիդը շնորհավորել է հանրապետականների ղեկավար Միտչ Մակքոնելին այն բանի առթիվ, որ նրա կուսակցությունն ապահովել Է վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ընտրողների ուղերձը շատ հստակ Է. նրան ք ցանկանում են, որ մենք աշխատենեք միասին: Ես կանխավայելում եմ սենատոր (Միտչ) Մակքոնելիի հետ համատեղ աշխատանքն ի բարօրություն միջին դասի»,- Ռիդի հայտարարությունը մեջբերել Է Reuters գործակալությունը:

 

Հանրապետականները Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն են ստացել վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ: Սենատի նախորդ կազմում նրանք ունեին 100 տեղից 45-ը: Քվեների շարունակվող հաշվման կանխատեսումների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում կարող Է ստանալ 100 տեղից մինչեւ 55-ը:

 

Ավելի վաղ Մակքոնելը հայտարարել Է, որ կհամագործակցի նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: