ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Վերջին զանգի» կապակցությամբ ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է շրջանավարտներին։ Ուղերձում նշված է.
«Հայաստանի և Արցախի սիրելի՛ շրջանավարտներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս կարևորագույն ու հիշարժան օրվա՝ դպրոցն ավարտելու առթիվ։ Այսօրվանից յուրաքանչյուրիդ կյանքում մեկնարկում է նոր՝ բարդ ու պատասխանատու շրջափուլ, որտեղից սկսելու եք ձեր ապագա հաջողությունների ու նվաճումների առաջին հաստատուն քայլերը։
Վստահ եմ՝ հարազատ դպրոցում ստացած գիտելիքները դառնալու են այն ամուր հիմքը, որի վրա կառուցելու եք մեր հայրենիքը, շենացնելու ու զարգացնելու եք մեր պետությունը։ Դա ձեր սրբազան պարտքն է բոլոր այն հայորդների հիշատակի առջև, որոնք կյանքի գնով պահեցին մեր սուրբ հողը. Այսուհետ դուք եք մեր ապագայի հաղթանակների կերտողը։ Եվ ես համոզված եմ՝ դա ձեզ հաջողվելու է և դուք լիովին կարդարացնեք ձեր ծնողների ակնկալիքները ու հույսերը։
Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում նաև մեր բոլոր հայրենանվեր մանկավարժերին, որոնք անտեսելով ամեն դժվարություն, պատվով են իրականացնում իրենց բարդ ու պատասխանատու առաքելությունն և տալիս կյանքի ամենամեծ դասը, այն է՝ սիրել հայրենիքը։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ, թող դպրոցում ստացած գիտելիքը մշտապես լուսավորի ձեր ճանապարհն ու առաջնորդի դեպի մեծ նվաճումներ։ Բարի երթ ու նորանոր հաջողություններ...
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
Այսօրվանից յուրաքանչյուրիդ կյանքում մեկնարկում է նոր՝ բարդ ու պատասխանատու շրջափուլ. ԲՀԿ առաջնորդը շնորհավորել է շրջանավարտներին
11:45 - 3.Հունիս.2022
Առաջարկում ենք նաև
22/01/24 12:20
Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը
30/01/23 10:20
Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը
28/03/22 15:46
«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը...». Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել
30/10/21 14:50
Երախտապարտ ենք փրկարարներին՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած աշխատանքի համար
15/04/20 17:15
«Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում»․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
26/05/17 12:31
«Դու գիտես ով ես իմ կյանքում... բրատ». Աննա Գրիգորյանը շնորհավորել է եղբորը (լուսանկարներ)
27/05/16 16:25
Կյանքում նվաճումների և ձեռքբերումների չափանիշը սահմանելու եք ինքներդ.
Վահե Էնֆիաջյանը` շրջանավարտներին
09/11/14 09:36
Զառա Արամյանի կյանքում բարդ շրջան է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան