Այսօրվանից մեկնարկում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման ժամկետը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման ժամանակահատվածը փետրվարի 16-26-ն է։
Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկում է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։