Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի գլխավորությամբ հերթական նիստն է անցկացրել:
Նիստում քննարկվել է Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի», ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու հարցը:
Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները հանդես են եկել նախագծերի ներկայացման ձևաչափի վերաբերյալ իրենց մոտեցումներով ու առաջարկներով: Այնուհետ խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են օրակարգում ներառված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու որոշումը: