Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու մասին հարցը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, դուք կիմանաք վաղը կառավարության նիստի ժամանակ: Այս պահին ես դրա մասին չեմ խոսելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտյանը' մանրամասնելով, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:

 

ՀՀԿ գործադիր մարմինը հավանության է արժանացրել նաև Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի նշանակմանը, որի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի կառավարությունը, նոյեմբերի 6-ի նիստում:

 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների հարցը. իշխող քաղաքական ուժը կրկին վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանի քաղաքական կյանքը նոր մակարդակի հասցնելու համար:

 

Կուսակցութփյան գործադիր մարմինը քննարկել և ամփոփել է ավարտված ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրուջթյունների հետ կապված հարցեր, որոնց ՀՀԿ-ն պատրաստվում է ակտիվորեն մասնակցել: