«Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումենրին և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները սահմանող կառավարության որոշումներում նախագծով առաջարկվում է ճանապարհային երթևեկության գործող կանոնների վրա ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումները համապատասխանեցնել միջազգային պարկտիկայում ճանաչում ստացած և լայն կիրառում ունեցող պահանջներին»,-այս մասին այսօր կառավարության նիստին հայտատարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Փոխվարչապետ Ավինյանը հարց ուղղեց Օսիպյանին, պարզելու, թե արդյոք այսուհետ թույլատրվելո՞ւ է հետիոտնային անցումներից հինգ մետրից մոտ կանգնել, երբ անցնում ես փողոցը։
«Հետիոտնի գծանշումները որ կա, անցնում ես՝ արդեն կարելի ա կայանել»,-պատասխանեց Օսիպյանը՝ նշելով, որ մինչև անցումը այդ հինգ մետրը պետք է պահպանել։ Փոխվարչապետը հետաքրքրվեց նաև, թե մգեցված ապակիների հետ կապված դրութներն ինչու են դուրս եկել, Օսիպյանն էլ նշեց, որ սահմանված էր, որ պետք է ընդհանրապես արգելեին, սակայն թույլատրելի է միայն գործարանային արտադրության մգեցվածությունը։
Հարցը դրվեց քվեարկության, որոշման նախագծին դեմ չկար, որոշումն ընդունվեց։