«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի շրջանակներում հայտարարվել է «Շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ:
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 27 մայիսի 2024թ.՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):