«Թովմասյան» միջազգային հիմնադրամի բարերարությամբ Արագածոտնի մարզում գտնվող Սուրբ Խաչի և Հույսի խորանի հարևանությամբ կառուցվել է Սրբոց Հրեշտակաց եկեղեցին և «Հավերժների այգին»:
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի հրավերով այս առթիվ Հայաստան էին ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։
Նախ հոգևորականները մատուցեցին հոգեհանգստյան կարգ, բացվեց հուշարձանը, ապա տեղի ունեցավ Հավերժների այգու բացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսացած տղաներին։ Արտակ Թովմասյանը և իր հյուրերը խորհրդանշական ծառեր տնկեցին, սակայն, համընդհանուր ծառատունկը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ պայմանավորված եղանակային պայմաններով։
Հաջորդեց բացառիկ ճարտարապետական լուծումներով՝ ապակեպատ, եկեղեցու քառաթև խաչի օծումն ու տեղադրումը: Նախատեսվում է կառուցել երիցատուն և մոմավառության սրահ: Տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են։