Ֆիննական ներդրումներ։ Վերականգնված արդարություն

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը տարիներ առաջ Ֆինլանդիայում կատարել է ներդրումներ, որոնց հետ կապված առաջացել էին դատական վեճեր: Վերջնարդյունքում, Ֆինլանդիայի դատարանները վերականգնել են արդարությունը, պաշտպանել հայազգի գործարարի ֆիննական ներդրումները։

 
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարար Արտակ Թովմասյանը պատմեց, թե ի՞նչ զարգացում ունեցավ ֆիննական ներդրումների հետ կապված գործընթացը:

«Մեր ընկերությունը զբաղվում էր մի շարք նախագծերի ֆինանսավորմամբ, որոնցից մեկն էլ ֆիննական նախագիծն էր: Նախագծի հիմնական պայմաններից էր, որ մեր ընկերությունն ապահովում էր գործարանի ֆինանսավորումը, իսկ կառավարումն իրականացնում էին այլ անձինք և ապահովում արդյունքներ: Որոշակի ժամկետի լրանալուց հետո, այն է՝ երկու տարի, կառավարողները պարտավոր էին սպասարկել հատկացված ֆինանսական ռեսուրսները: Երկու տարի անց նրանք հրաժարվեցին ձևակերպել բաժնետոմսերի խոստացված փաթեթը։ Բացի այդ հրաժարվեցին նաև կատարել իրենց ստանձնած ֆինանսական պարտավորությունները: Նրանք ոչ միայն չէին կատարում խոստումները, այլ նույնիսկ սպառնում էին ոստիկանությամբ: Իհարկե, մենք հայտարարեցինք, որ, եթե պայմանավորվածությունները չեն կատարվելու, ապա կդիմենք դատարան, ինչը և արեցինք»:

Արտակ Թովմասյանի խոսքով՝ դատարանը իրենց օգտին վճիռ կայացրեց, քանի որ իրավունքի տեսանկյունից պահանջը հստակ էր և օրինական։ Դատարանի որոշումից հետո գործարանի ղեկավարումը փոխանցվեց իրենց ընկերությանը։ «Միանգամից ասեմ, որ քաղաքային իշխանությունները շահագրգռված էին գործարանի անխափան աշխատանքն ապահովելու հարցում, քանի որ քաղաքն, ինչպես գիտենք, փոքր է, իսկ գործարանը մեծ և ուներ հսկայական նշանակություն ռազմավարական տեսանկյունից: Սակայն դատական վեճերի ընթացքում հոդված պատվիրվեցորում Ռուսական բանկի հետ կապված խնդիրը օգտագործվեց մեր ընկերության ներդրումները կասկածի տակ դնելու համար։ Իրականում խնդիրը վերաբերում է ոչ թե մեր ընկերությանը, այլ՝ այն բանկին, որտեղ պահվում էին ընկերության ակտիվները՝ դեպոզիտային պայմանագրի հիման վրա: Մենք չունեինք որևէ առնչություն բանկի սեփականատերերի հետ և, իհարկե, մյուս ավանդատուների նման, չէինք կարող ենթադրել, որ ԿԲ լիցենզիայի հիման վրա գործող և ԿԲ-ի կողմից վերահսկվող բանկը կարող է խնդիրներ ունենալ: Արդյունքում՝ մենք բանկից պահանջեցինք կրեդիտային պորտֆել, որպեսզի երաշխավորեինք մեր միջոցների վերադարձը: Երկու շաբաթ անց բանկը զրկվեց լիցենցիայից, և օրենքի կարգավորումներին համապատասխան չեղարկվեցին այն բոլոր գործարքները, որոնք կնքվել էին նախորդող վեց ամիսների ընթացքում: Նշեմ, որ այդ բանկն իսկզբանե եղել է ՌԴ 100 լավագույն բանկերի ցանկում: Հետագայում բանկի սնանկության առնչությամբ քննություն իրականացվեց։ Արբիտրաժային գործընթացների շրջանակում վերականգնվեց բանկի պարտավորությունը մեր ընկերության նկատմամբ։ Պարզից էլ պարզ է, որ հոդվածում և դրա արտատպություններում առկա տեղեկությունը ճշմարտության հետ աղերս չունի»,- ասաց Արտակ Թովմասյանը:

Ըստ գործարարի՝ ռուսական բանկի սեփականատերն իր վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով հանել էր բանկի ակտիվները ևփորձ արվեց մեր ընկերության անունը ևս կապել բանկի սեփականատերերի և նրանց գործարքների հետ: «Սակայն քրեական գործով քննությունը հաստատեց, որ մեր ընկերությունը բարեխիղճ ավանդատու է, որի անուննառ այսօր մնացել է պարտատերերի ցուցակում։ Սակայն բանկը մինչ օրս չի կարողանում վերադարձնել ավանդատուների գումարները։ Պարտատերերի ցանկում կան բազմաթիվ այլ ընկերություններ։ Չորս ցանկ է առկա, և մենք չորրորդում ենք: Հարցը դեռ առկախված է, իսկ բանկի պարտքն էլ մեր առջև դեռևս մարված չէ»- ասաց Արտակ Թովմասյանը: