«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

 
 
«Ռուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է:
 
Հիմա առավել քան երբևէ մեզ միասնականություն է հարկավոր այս ծանր իրավիճակից մարդկանց դուրս բերելու համար, և մեծ հույս ունեմ, որ վերջապես կսթափվենք և ամուր թիկունք կլինենք միմյանց:
 
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն այսօր մեր աջակցության կարիքն ունի նույնքան, որքան այն ժամանակ, երբ մեր երկիրն ուներ նրա բարի գործերի կարիքը:
 
Չպետք է մոռանալ նրա նվիրվածությունն ու սերը մեր ժողովրդի և մեր պետության հանդեպ, անձնուրացությամբ արցախու կողքին լինելու նրա պատրաստակամությունը:
 
Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները նրան և մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտերից հայրենիք վերադարձնելու համար:
 
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայ պետք է ունենա այս գիտակցումը»: