Տեղեկացրել էինք, որ Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում մեր կողմից փակցվել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ։  Այս մասին հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ նշելով, որ դրանք ժամեր անց հեռացվել են։

 

«Նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։