«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը վաղը՝ մայիսի 24-ին, ժամը 18.30-ին «Դվին» համալիրում հրավիրում է հանդիպման և աղոթքի։
«Եկեք միասին քննարկենք՝ ինչպիսին ենք տեսնում Հայաստանի ապագան և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնենք։ Լինենք միասնական և ամուր հավատով։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միասին համազգային աղոթք հնչեցնենք առ Աստված։ Եկել է միաբանվելու ժամանակը։ Միասին մենք կարող ենք»,-ասվում է տարածված հոլովակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու արտահերթ Խորհրդարանական ընտրություններին։