Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի տեսլականը՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, դրա լուծման և բիզնես միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ.

Վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաժողովրդավար և հասուն քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներից մեկն է: Ուզում եմ արձանագրել դա և բարձր գնահատել այն փաստը, որ ցույցերի ամբողջ ընթացքում պահպանվեց եղբայրության և համերաշխության մթնոլորտը, չխարխլելով հանրապետությունում տիրող անվտանգ և ապահով միջավայրը:

 

Երկրում տիրում է բիզնես ոլորտի համար գրավիչ միջավայր, որը ստեղծվել է տնտեսական և արդյունաբերական ոլորտից բավականին գիտելքներ և փորձ ունեցող ղեկավարության շնորհիվ: Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար և հայ մարդ՝ չեմ կարող անտարբեր մնալ վերջին շաբաթների ընթացքում ներքաղաքական զարգացումներին: Արդյունքում բավականին հետ ենք ընկել մեր աշխատանքային պլանից, որը բիզնես միջավայրում շատ վատ է անդրադառնում գործերի հետագա ընթացքի վրա:

Ինչպես գիտեք՝ կայունությունը և անվտանգությունը բիզնես միջավայր ստեղծելու համար կենսական նշանակություն ունեն: Հետևաբար, կոչ եմ անում բոլոր կողմերին՝ պահպանել հասարակական կարգը, շարունակել ժողովրդավարական գործընթացները՝ բացառապես խաղաղ ճանապարհով. երկխոսության միջոցով և սահմանադրական կարգին համապատասխան: Միայն այս ճանապարհով կարող ենք ճիշտ ազդակներ ուղարկել արտասահմանյան գործընկերներին, երաշխավորել և պահպանել ներդրումային միջավայր, ներգրավել նոր ներդրումներ, սկիզբ դնել նոր ծրագրերի և ընդունել զբոսաշրջիկների նոր հոսքեր:

Այս ամենի արդյունքում կունենանք նոր աշխատատեղեր, արտագաղթի ցուցանիշերի նվազում, իրենց ապագան Հայաստանում կառուցել ցանկացող խելացի և տաղանդաշատ երիտասարդներ: Իհարկե, չափազանց կարևոր է նման իրավիճակում արտասահմանյան գործընկերներին տրամադրել ճշգրիտ տեղեկություններ՝ երկրում տիրող իրավիճակի մասին:

Ուզում եմ տեղեկացնել, որ հետևյալ կազմակերպությունները և նրանց ղեկավարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել ներդրումային ծրագրերը . ''Streit Group'' հիմնադիր և ղեկավար Guerman Goutorov-ը, Դուբայում հիմնած ՛՛KHK& Partners՛՛ ընկերության տնօրեն, Աբու Դաբիի ներդրումային մարմնի հատուկ սեփականատերերի խորհրդի նախկին անդամ, Նյու-Յորքում, Մեքսիկայում և Լոնդոնում ՛՛M&A՛՛-ի նախկին խորհրդական Nikola Tedesco-ն, Ֆրանսիայում և դրա սահմաններից դուրս գործող ՛՛Food & Beverage՛՛ (F&B) ընկերության տնօրեն Jean Edern Hurstel-ը, և Դուբայում հիմնադրված ՛՛Co-Founder and Managing՛՛ ընկերության համահիմնադիր, ՛՛Global Group՛՛-ի պաշտոնական ներկայացուցիչ, All.me ընկերության խորհրդական Herve Marwan Hurstel-ը: 

 

Կարևորում ենք նաև երկրում կայունությունը և սահմանադրական կարգի պահպանումը, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի ներդրումների համար գործարար միջավայրին բավարար երաշիքներ տալ և ճիշտ ազդակներ հղել Հայաստանում նոր ծրագրեր ներգրավելու համար:

Կարդացեք նաև՝ Ջանք ու եռանդ չեմ խնայելու նոր և առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար. գործարար Արտակ Թովմասյան