Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երբ ինքը մեկնում է Վրաստանի հարևան երկիր, այնտեղ են ուղարկվում Անվտանգության պետական ծառայության և դատախազության աշխատակիցները, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսում է զանգել այդ երկրների առաջնորդներին: Այս մասին հայտնել է Грузия Online-ը:

 

«Կառավարությունը չի ցանկանում, որ ես վերադառնամ, քանի որ վախենում է ինձանից», - ասել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Forbes ամսագրին տված հարցազրույցում:

 

«Ինձ անընդհատ գրում են Facebook-ում, որպեսզի վերադառնամ Վրաստան։ Ես հազարավոր նամակներ եմ ստանում մի հարցով՝ ինչո՞ւ չեմ վերադառնում։ Այն ունի մի շատ ունիվերսալ պատասխան՝ ինչպե՞ս։ Ինձ համար Վրաստան վերադառնալը չի նշանակում նստել ինչ-որ անհատական խցում Ջակո արարածի նման, որը վարկաբեկում է Վրաստանը»,- ասել է Սաակաշվիլին։