«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Կառավարությունը որոշել է նվազեցնել ցամաքային սահմանով անձնական իրերի ներմուծման արժեքը՝ 500 եվրոյից սահմանելով 200 եվրո։

Կառավարության հիմնավորումը ուղղակի ֆանտաստիկ է։ Ասում են մի քանի հոգի անձնական իրերի անվան տակ ամեն օր ապրանք են ներմուծում ու բիզնեսով զբաղվում ու հաշվի առնելով սա՝ սահմանաչափը նվազեցրել են տարեկան 2 մլն մարդու համար։

Այսինքն փոխանակ այդ մի քանի հոգու բռնեն, եթե օրենք են խախտել, տուգանեն, դատեն, որոշում են 2 մլն մարդու պատժեն, որ այդ մի քանի հոգին մեջը լինեն։

Նույն տրամաբանությամբ կարելի է արգելել հացի դանակի վաճառքը, քանի որ դրանով մի քանի հոգի մարդ են սպանում»: