«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել պետական պարտքի չափը: ՀՀ ֆինանսների նախարարության, Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի միջեւ նախատեսվում է ստորագրել «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18 մլն 500 հազար 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագիրը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված գումարով նախատեսվում է ավարտել Ախուրյան գետի վրա 25 մլն մա ծավալով Կապսի ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքները, ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը: Տեղեկացնենք, որ վարկը տրամադրվում է մինչեւ 15 տարի մարման ժամկետով, որից մինչեւ 5-ը` արտոնյալ, իսկ մայր գումարը մարվելու է` սկսած 2023 թվականից:
Հիշեցնենք, որ կառավարությունն ԱԺ արտահերթի նիստի օրակարգում ներկայացրել էր պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ նախատեսելով հանել պարտքի չափի սահմանափակումները»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: