«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է առաջիկայում պետական պարտքի շեմը փոխել: Ավելին՝ կառավարությունը նոյեմբերի 23-ի իր նիստում արդեն հաստատել է նախագծերն ու առաջիկայում դրանք կուղարկի Ազգային ժողով: «Պետական պարտքի մասին» գործող օրենքի համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր Համախառն ներքին արդյունքի մինչև 60 տոկոսը հասնող պարտք ունենալ: Այդ շեմին հասնելու համար ընդամենը 1 տոկոս կամ 100-120 մլն դոլար է մնացել:
Ռուսաստանից զինտեխնիկա գնելու համար վերցվող 100 մլն դոլարն ու միջազգային ֆինանսական կառույցներից ակնկալվող գումարները 2018թ. մեծ թափով կավելացնեն մեր պետական պարտքը դեպի ՀՆԱ-ի 70 տոկոսը»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: