Համայնքային ոստիկանության բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի ոստիկանության վետերանների խորհրդի կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 5-ին' ժամը 14.30-ին, 1950 թ. ծնված Ալիկ Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժին կամավոր ներկայացրել է «Ֆ1», «ՌԳԴ» և հակատանկային 1-ական նռնակ, 1 պայթուցիչ, 2 դետոնատոր-պայթուցիչ և 6 պայթագլան (ամունալ):

 

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: