Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված'նոյեմբերի 7-ին' ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը' ժամը 22.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մասնավորապես, կդադարեցվի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փողոցի 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փողոցի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի, Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, և հարակից տարածքների ջրամատակարարումը: