Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում օգոստոսի 28-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքների, Արզնի, Կոտայք, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր գյուղ, Վերին Աղբյուրակ և Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: