«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Կենտրոն վարչական շրջանի' Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի 1-7 համարներ, Խորենացի 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39 Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

Շենգավիթ վարչական շրջանի' Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: