«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջը գործում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրաքի ներքին գործերի փոխնախարար Ադնան ալ-Ասադին:

 

Ելույթ ունենալով Մոնակոյում՝ Ինտերպոլի գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում, փոխնախարարն ասել է, որ իրաքյան և ֆրանսիական հետախուզությունները բացահայտել են այդ խմբին և այժմ հետևում են նրանց:

 

«Խմբի անդամների թիվն արդեն հասել է 200-ի»,- ասել է ալ-Ասադին:

 

Նա նշել է, որ իրաքյան ու ֆրանսիական հետախուզական ծառայությունները մեկ շաբաթ առաջ համատեղ գաղտնի գործողություն են իրականացրել:

 

«Իսլամական պետությունն» այժմ իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներ՝ չնայած ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծայրահեղականների թվում կան Եվրամիության երկրների քաղաքացիներ: