«Ես գործի մարդ եմ, ոչ խոսքի: Հրամանատար Մանվել Գրիգորյանի կողքին, իր հրամանով լուռ ծառայել եմ հայրենիքիս, ազգիս, երբեք չեմ սիրել իմ արածների մասին խոսել, ցուցադրել: Մարդ էլ կա, որ ոչ մի գործ անել չգիտի, խոսել է սիրում: Խոսեք, հաչեք, բայց զարմանում եմ, որ ոհմակային հարձակում եք գործում ազգային արժեքների նկատմամբ:

 

Մինչ բուն ասելիքիս անցնելը, շնորհավորեմ մեր ազգին ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիր-ուղեցույցի հրատարակման կապակցությամբ: Սա, իսկապես, լուրջ ձեռքբերում է: Մարդ կա՝ առանց հասկանալու ելնում, ասում է, թե Հայաստանի դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնումը վատ բան է: Դեմ են խոսում պատանիների հայեցի դաստիարակմանը, հայ տեսակի պահպանմանը: Ասում են՝ երեխաներիս թույլ չեմ տա պատանի երկրապահ դառնան: Նախ՝ հայրենասիրական ակումբներում ամեն մարդու չեն ընդգրկելու, երկրորդ՝ շատ հնարավոր է, որ ձեր երեխաները ձեզանից խելացի են, կամենում են հայ մեծանալ, դուք ինչպե՞ս եք դեմն առնելու:

 

Ես զարմանում եմ իրենց ազատամարտիկ համարող այն մարդկանց վրա, որ այսօր ջուր են լցնում հայ ազգի թշնամիների ջրաղացին, նստած սուս ու փուս հետևում են, թե հայադավներն ինչպես են հարձակվել մեր ազգային արժեքների վրա, վիրավորում են արցախյան պատերազմի հերոսներին: Չնայած՝ ինչո՞ւ եմ զարմանում: Նույն այդ մարդիկ, որ այսօր պատերազմից 25 տարի անց ինչ-ինչ կազմակերպություններ են ուզում հիմնել, պատերազմի ժամանակ էլ եկել այնտեղ տափել, նայում էին, թե մենք ինչպես ենք մի խումբ տղաներով կռվում 40 միլիոնանոց թրքության դեմ:

 

Մոռացե՞լ եք, այ համբալներ, որ 5-րդ բրիգադի մարտիկները, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ոչ միայն պատերազմն էին հաղթում, ոչ միայն պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն էին պարտադրում, այլև հրադադարի պայմանագրի կնքումից հետո ծեծելով դուրս էին շպրտում խրամատներից՝ դեպի իրենց տարածքները, հեռու մեր հողերից: Թուրքին այնպես էինք ծնկի բերել, որ դրանք, Զորավարին տեսնելով, զգաստ շարվում, երգում էին: Ժամանակակից հայանուն թուրքեր, որ Ալիևին շողոքորթելու համար, ինչ-ինչ կառույցների միջոցով դրամ շորթելու համար կասետներ ուղարկում Բաքու, թե Զորավարն իր տանը գերի է պահել, եկեք, դատեք նրան, բա չե՞ք ամաչում: Բռնենք, ձեզ է՞լ պատժենք, ինչպես աչքը մեր պապենական հողին տնկած թուրքին էինք պատժում: Զորավարը պարզ բացատրում է՝ գերիներին լավ եմ վերաբերվել, հարգանքով: Իսկ դուք էշ-էշ դուրս եք տալիս, թե գերուն տանն է պահել: Պատերազմի օրերին հրամանատար Մանվել Գրիգորյանի տունը զորամասն է եղել: Նույնիսկ հարազատ եղբոր զոհվելուց հետո չլքեց առաջին գիծը, ո՞ւր մնաց՝ գերուն բերեր հետը: Այ ազգադավներ, բա խի՞ մի հատ ծպտուն չհանեցիք, երբ թուրքերը մեր գերուն ծեծելով սպանում էին: Սրտներդ միայն թուրքերի համա՞ր է ցավում:

 

Երկրապահի հասցեին հաչացողներին մի ավելորդ անգամ բացատրեմ, որ երկրապահի հասցեին հաչացողները թուրք են, թուրքի օգտագործած ապրանք են: Չնայած, ինչպես Զորավարն է ասում՝ թող մեր վրա չլացեն, ինչքան ուզում են՝ հաչան: Բայց ես վայ թե մեր Զորավարի պես մեծահոգի չգտնվեմ ու բռնեմ ձեր նմանների ականջները կտրեմ: Պատերազմի ժամանակ թուրքի ականջ չեմ կտրելը, բայց որ համը հանեցիք՝ ձեր ականջները կտրելու եմ: Բավական է հազարավոր զոհված տղաների արյունը չարաշահեք: Չեք կարող սուրբ արյունը պղծել, այ երկոտանի կենդանիներ:

 

Մեկ էլ գիտե՞ք՝ երբ էին Մանվել Գրիգորյանին թուրքերն իրենց հեռուստատեսությամբ ցուցադրում: Երբ հայ ազգին հաղթանակներ էր պարգևում, երբ տարածքներ էր ազատագրում, երբ նրա համար գլխագին էին սահմանում: Այնպիսի գումարներ էր խոստացվում Մանվել Գրիգորյանի գլխի համար, որ հազար ձեր նմանին կարելի կլիներ առնել էդ փողերով: Զորավարի գլուխը չկարողացան ստանալ, բայց ձեր նման դավաճանների կողմից կասետներ են ստանում:

 

Մեկ անգամ էլ եմ կրկնում: Մեր թշնամին, երկրապահի թշնամին, հայ մարդու թշնամին թուրքն է: Մեր Զորավարին էլ հավաստիացնում եմ: Զորավար ջան, ինչպես պատերազմի ժամանակ քո գլխավորությամբ հաղթում էինք, առաջ էինք ընթանում՝ պատրաստ ամեն պահ զոհվել հանուն հայրենիքի, այնպես էլ այսօր կանգնած ենք շարքում և պատրաստ ենք մինչև շունչներս փչելը կռվել, պայքարել թուրքերի և թրքատիպ երևույթների դեմ:

 

Հարգարժա՛ն Զորավար, մեզ համար պատիվ է քո կողքին կանգնելը: Մեզ համար պատիվ է հանուն հայրենիքի զոհվելը:

 

Իսկ ծառայամիտ շներին, որ իրենց տերերին հաճոյանալու համար հաչում են, զգուշացնեմ, որ ձեր տերերն էլ տերեր ունեն, տերերի տերեր: Ով փորձում է Երկրապահին վարկաբեկել, ով փորձում է Սպարապետի հասցեին վայրահաչել, Զորավարի հասցեին վայրահաչել, իր ծնողներին է վիրավորում:



5-րդ մոտոհրաձգային կամավորական

բրիգադի մարտիկ Հայրապետ Կարապետյան՝ Սարիկ