«Mediamall.am»   լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.


Սպանություն Շենգավիթում. կասկածյալը ձերբակալվել է

 

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված թիվ 1 տանը վիճաբանություն է տեղի ունեցել Ա.Պարսամյանի, Ս.Հարությունյանի եւ Ա.Ազատյանի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա.Պարսամյանին։

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:

 

 

***

 

 

Յակուտիայում հայ գործարարը որսի ժամանակ պատահաբար սպանել է ընկերոջը

 

Յակուտիայում որսի ժամանակ սպանվել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

 

Ազարովը Յակուտիա է ժամանել մասնավոր այցով: Ուլախան-Ան գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարըյալախ-Յուրյախ տեղանքում նոյեմբերի 5-ին որսի ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար:

 

Ազարովի ընկերը՝ «МСИТИ- Девелопмент» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է ավտոմեքենայի սրահում, որտեղ գտնվել է Նիկոլայ Ազարովը: Ստացած վնասվածքներից Ազարովը տեղում մահացել է:

 

Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:

 

Ավելի ուշ, Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության մայրաքաղաքային վարչությունում հաստատել են Նիկոլայ Ազարովի մահվան մասին տեղեկությունը:

 

 

***

 

Գողություն' Երևանում

 

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:
Ոստիկանները տուժողին դատաբժշկի ուղեգիր էին տվել:

 

Ոստիկաններն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է հոկտեմբերի 1-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկված, 1989 թ. ծնված Վարդան Մ.-ն։

 

Պարզվել է նաև, որ նա սեպտեմբերի 19-ին, Ժամը 18.30-ի սահմաններում, Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի մուտքի աստիճանների վրա պոկել էր 1956 թ. ծնված Սուսաննա Կ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 615.000 դրամի նյութական վնաս:

 

Վարդան Մ.-ն կալանավորված է:

Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Ադրբեջանում զինվորը սպանել է ծառայակցին

 

Ադրբեջանի Գուբայի շրջանում ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր ծառայակից ընկերոջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, միջադեպը տեղի է ունեցել Գուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:

 

Աղդամի շրջանից պարտադիր զինծառայության կանչված զինվոր Մահիր Քյարամ օղլու Մամեդովը ավտոմատ զենքից կրակ է բացել Աղստաֆայի շրջանից զորակոչված զինվոր Ադիլ Ռուստամ օղլու Մուսաեւի վրա: Ադիլ Մուսաեւը միջադեպի վայրում մահացել է:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի ղեկավարության հրահանգով վերջին ամիսներին չեն անդրադառնում բանակում տեղի ունեցող նեգատիվ երեւույթներին: Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների' 2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 83 զոհ, որոնցից 53-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

 

***

 

 

ԲՀԿ-ն իրենով արեց Եռյակը

 

Եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին հաջորդող շրջանում երեկ ամենանշանակալի իրադարձությունը տեղի ունեցավ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում:

 

Բոլորը սպասում էին երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը կամ գոնե Եռյակի խորհրդակցությանը՝ խորհրդարանական ձևաչափով: Սակայն դրանց փոխարեն տեղի ունեցավ ԲՀԿ Քաղխորհրդի նիստը:

 

Այս նիստն ուներ քաղաքական, գործնական նաև տեղեկատվական նշանակություն:

Գանք էականից՝ քաղաքականից:

 

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, Եռյակն, ըստ էության, անգործության էր մատնված, եթե մի կողմ դնենք ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը, մեկ էլ՝ սոցցաներում նկատվող «հեղափոխական» ակտիվությունը: Տեսադաշտից դուրս էին ընդդիմության նույնիսկ խորհրդարանական դեմքերը, ովքեր օր ու մեջ հարցազրույցներ էին տալիս «հանցավոր ռեժիմի» ու իրենց խոստացած «լուսավոր Հայաստանի» թեմաներով:Շարունակությունն՝ այտեղ:

 

***

 

Հայաստանում անփոխարինելի պաշտոնյաներ գոյություն չունեն

 

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նոր ստեղծվելիք նախարարության՝ ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին: Նոր նախարարությունը կանվանվի «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչ նպատակով է ձևավորվում նոր նախարարությունը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

 Ամենաաղմկահարույց նշանակումը կարող է արդարացված լինել

 

Երբ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, վերանշանակեցին Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ մի չտեսնված աղմուկ բարձրացավ: Ով չէր ալարում՝ իր «հեղինակավոր» կարծիքը հայտնում էր:

 

Անցավ կարճ ժամանակ, Խաչատրյանն սկսեց աշխատել և, ով զարմանք, աղմուկը իսպառ դադարեց: Որովհետև հենց առաջին օրից Խաչատրյանը սկսեց դրական դինամիկա արձանագրելմարզի տնտեսության մեջ: Նա խաղի նոր կանոններ սահմանեց, որից հետո մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գներ զգալիորեն նվազեցին:

 

Ասածս ինչ է, ամեն ինչին պետք չէ հոռետեսորեն, աղմուկով կամ հասարակության ինչ որ մի մասի սուբյեկտիվ կարծիքով նայել: Երբեմն ամենաաղմկահարույց նշանակումը կարող է արդարացված լինել: Ինչպես եղավ Սուրեն Խաչատրյանի պարագայում:

 

 

***

 

 

Գողացել է բանկային քարտը և հաշվեհամարից գումար հանել

 

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին դիմած կինը հայտնել էր. առավոտյան նկատել է, որ իրենց տան բակում կայանած իր «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց են, իսկ սրահից բացակայում է բանկային քարտը, և երբ նոր քարտ ստանալու նպատակով ներկայացել է բանկ՝ պարզվել է, որ իր հաշվեհամարից գողացել են 70.000 դրամ:

 

Օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 1995 թ. ծնված Արեգ Մ.-ն։

Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Ոստիկանը սպառնացել է ցուցմունք տվող քաղաքացիներին. ՀՔԾ

 

Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Քաղաքացիները նույնաբովանդակ հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցը, անշար ժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին իրենց միջև առկա վեճի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի քննության ընթացքում, Գյումրի քաղաքում իրենց և նշված գործով մյուս վկաներին սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության, եթե ցուցմունք տան հօգուտ Ռոզա Հ.-ի:

Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

Զգուշացում հայանուն թուրքերին

 

«Ես գործի մարդ եմ, ոչ խոսքի: Հրամանատար Մանվել Գրիգորյանի կողքին, իր հրամանով լուռ ծառայել եմ հայրենիքիս, ազգիս, երբեք չեմ սիրել իմ արածների մասին խոսել, ցուցադրել: Մարդ էլ կա, որ ոչ մի գործ անել չգիտի, խոսել է սիրում: Խոսեք, հաչեք, բայց զարմանում եմ, որ ոհմակային հարձակում եք գործում ազգային արժեքների նկատմամբ:

 

Մինչ բուն ասելիքիս անցնելը, շնորհավորեմ մեր ազգին ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիր-ուղեցույցի հրատարակման կապակցությամբ: Սա, իսկապես, լուրջ ձեռքբերում է: Մարդ կա՝ առանց հասկանալու ելնում, ասում է, թե Հայաստանի դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնումը վատ բան է:

 

Դեմ են խոսում պատանիների հայեցի դաստիարակմանը, հայ տեսակի պահպանմանը: Ասում են՝ երեխաներիս թույլ չեմ տա պատանի երկրապահ դառնան: Նախ՝ հայրենասիրական ակումբներում ամեն մարդու չեն ընդգրկելու, երկրորդ՝ շատ հնարավոր է, որ ձեր երեխաները ձեզանից խելացի են, կամենում են հայ մեծանալ, դուք ինչպե՞ս եք դեմն առնելու:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

ՀՀ առաջին տիկինը ժպիտ ու կյանք է խնդրում քաղցկեղով հիվանդ երեխաների համար

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առիթ ունեցել է հավատալու, որ բարեսրտության դարաշրջանը մեկնարկել է Հայաստանում' «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության շնորհիվ: Այս մասին հայտնեց Ռիտա Սարգսյանը' Երևանի պետական բժշկական համալսարանում հայ և ռուս բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանա կ' նվիրված Հայաստանում մանկական արյունաբանության խնդիրներին:

 

Միջոցառմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության արռողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտոնատար այլ անձիք, բժիշկներ:

 

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը' ընդգծելով հայ-ռուսական խորը համագործակցությունը բժշկագիտության և առողջապահության ոլորտներում:

 

Պրոֆեսոր Յոլչյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը ներկայացրեց արյունաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակը Հայաստանում: Նա անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը' շեշտելով հայ-ռուսական սերտ կապերը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

«Եթե նեղն ընկնեն, էլի Ռուբոյին, Ռուստամին պաշտպանողը Զորավար Մանվել Գրիգորյանն է լինելու»

 

Այն, որ «Սև հովազ» ջոկատի տղաների անունից ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանի հասցեին տարածված հայտարարության իրական հեղինակները միանգամայն այլ մարդիկ են, ապացուցում է նաև ազատամարտիկ Սմբատ Սրեյանը, ով եղել է այդ ջոկատի հիմնադիրը: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում պարոն Սրեյանը պատմեց.

 

-Ես եմ ստեղծել «Սև հովազ» ջոկատը, ես եմ հիմնադիր հրամանատարը: Հետո՝ 1990-ին, մտանք Հատուկ գունդ և ջոկատը լուծարվեց: Ռուստամն իմ տեղակալն է եղել: Ես եղել եմ վաշտի հրամանատար, Ռուստամ Գասպարյանը եղել է դասակի հրամանատար, ես եղել եմ 2-րդ գումարտակի հրամանատար, ինքը եկել է վաշտի հրամանատար, ես գումարտակից անցել եմ ուրիշ գործի, իրան բերել են «Արծիվներ»-ի հրամանատար:

 

Ես իրեն ասել եմ, դու քո այդ զինվորական կոչումով ջոկատի հրամանատար չես լինելու, եղել ես սպա, գնդապետ տղա ես, դու քո արած գործերը ճիշտ ներկայացրու, որ մարդիկ իմանան դու ազգի զինվոր ես եղել, եղել ես վաշտի հրամանատար: «Արծիվները», որ ստեղծվել են, այդ գումարտակի հրամանատարն ես եղել: Ռուստամը իմ համագյուղացին է:

 

Մենք մարտական ընկերներ ենք եղել, բայց ես կոչ եմ անում իմ ընկերներին, որ զինվորը քաղաքականությամբ պիտի չզբաղվի, սպան պիտի իր ազգի կողքին կանգնի: Կոչ կանեի, կխնդրեի իմ համագյուղացի Ռուստամին, որ էմոցիաներին չտրվի:

 

Ես կոչ կանեի բոլորին, որպեսզի ճիշտ պատմությունը չխեղաթյուրեն: Ռուբիկին ու Ռուստամին ես հարգում եմ, բայց թող ճիշտը ներկայացնեն: Ես համոզված եմ, որ եթե Ռուստամին ու Ռուբիկին ինչ-որ բան պատահի, էլի մեր Զորավարը հաստատ նրանց կողքին կկանգնի, էլի կպաշտպանի:

 

 

***

 

 

Ուշադրություն, որոնվում է

 

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը' 1973 թ. ծնված Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

 

Նոյեմբերի 6-ին Սոնյա Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում որպես անհայտ կորած:
Հագին եղել է սև կաշվե բաճկոն, սև անդրավարտիք, բարձրակրունկ կոշիկներ:

 

Արտաքին նշաններն են' հասակը 150-155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը կլորավուն, մազերը սև' միջին երկարության, աչքերը՝ սև:

 

Սոնյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-07-04, 094-13-43-03 կամ 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: