ՀՀ ԱԺ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի մա սին որոշումների նախագծերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 20 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 143 հարց եւ 28 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նոյեմբերի 10-ի նիստում: