Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարն ու ականավոր մանկաբույժ Լեոնիդ Ռոշալն արժանացել են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պարգևներին:
Արարողությունը կայացավ համալսարանում տեղի ունեցած մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր ՌԴ առողջապահության ն ախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ԵրՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանն առողջապահության և բժշակագիտության մեջ մեծ ավանդի համար համալսարանի Ոսկե հուշամեդալով պարգևատրեց Լեոնիդ Ռոշալին, իսկ Վերոնիկա Սկվորցովային շնորհեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Երևանում նոյեմբերի 7-ին անցկացվեց հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը, որի քննարկման առանցքում դրվել էր մոր և մանկան առողջության ոլորտի, դեղերի շրջանառության, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Համաժողովի ընթացքում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվեց դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական կրթության, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման հուշագրեր: