ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան բանակցությունների նպատակով կմեկնի Դամասկոս, որտեղ կքննարկվեն Հալեպում խաղաղ գոտի ստեղծելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի բանագնացը Սիրիա կմեկնի նոյեմբերի 8-ին: Իր պաշտոնավարության ընթացքում սա ¸ե Միստուրայի երկրորդ այցելությունն է Սիրիա: Առաջին անգամ նա Սիրիա մեկնել էր սեպտեմբերին: «Ալ Ուատան» թերթի տեղեկություններով' ¸ե Միստուրան այժմ Քաթարի մայրաքաղաք Դոհայում է, որտեղ հանդիպում է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Իտալացի դիվանագետի նախաձեռնությամբ նախատեսվում է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հաշտեման գործընթացը Դամասկոսից և Հոմսից տեղափոխել Հալեպ: Նա ենթադրում է ստեղծել սառեցված ռազմական գործողոությունների գոտի, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությանը:
Ընդդիմադիր կոալիցիան զգուշորեն է վերաբերվել ¸ե Միստուրայի առաջարկին, իսկ կառավարությունը դրական է վերաբերվել առաջարկին, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի հրապարակվել: Ավելի վաղ բանագնացը հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը պետք է սկսել ԴամասկոսիÝ և ընդդիմությանը հորդորելով համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:
Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպն այժմ բաժանված է 2 մասի՝ արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան թաղամասերը գտնվում է 2 տասնյակ զինված խմբավորումների հսկողության տակ: