Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:

 

Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:

 

Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն: