ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառուցապատող ըն կերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը:

 

 

Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբարելու համար: