ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն հանդիպել է Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների 15 ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:

 

 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հուլիսի 13-ին Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մասնակցությամբ՝ հանրապետության վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցության հարցերի շրջանակը և դրանց լուծման ժամանակացույցը: