ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված խնդիրներ: