ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին' պաշտոնավարման ավարտի կապակցությամբ և սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովին:
Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցեցին ՀՀ Պն տեղեկա տվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալական խոսքեր է ուղղել գեներալ-լեյտենանտ Վ.Վլասովին և հաջողություններ մաղթել սահմանապահ վարչության պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Վ.Բիրյուկովին: