Մոսկվայում շարունակվում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր:
Սպիտակներով հանդես եկող Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:
Արոնյանն ունի 3 միավոր, հաջորդ տուրում նրա մրցակիցն աղյուսակի առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը կլինի: