Մոսկվայում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Վերջուին տուրում Լևոն Արոնյանը ուժերը չափեց Էրնեստո Ինարկիևի հետ:

Հայ գրոսմայստերը պարտության մատնեց մրցակցին և իր ակտիվում գրանցեց 4 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

Գրիշչուկ - 5.5

Կրամնիկ - 4.5

Գելֆանդ - 4

Արոնյան - 4

Դինգ Լիրեն - 3.5

Լեկո - 2.5

Ինարկիև - 2

Մորոզևիչ - 2