Այսօր Մոսկվայում մեկնարկում է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերն առաջին տուրում կպայքարի Բորիս Գելֆանդի հետ: Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ին: