Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Այսօր կմեկնարկի մրցաշարի վերջին՝ 7-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցն Էրնեստո Ինարկիևն է:
Նշենք, որ 6 տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր, նույնքան միավոր ունեն նաև Գելֆանդը և Դինգ Լիրեն:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Գրիշչուկը՝ 5 միավորով: Ինարկիևն իր ակտիվում ունի 2 միավոր: