Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Տուլայի «Արսենալի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո նշել է.
«Մենք մեկ քայլ առաջ կատարեցինք, մենք վերահսկում էինք խաղը և հասանք արդյունքի: Չնայած շատ պահեր ունեցանք՝ հեղինակեցինք միայն երկու գոլ: Խաղն ինձ դուր եկավ, հաճելի էր դրան հետևելը: Ընդմիջումից հետո էլ բավականին հարձակվողական ֆուտբոլ խաղացինք: Ուրախ եմ Մովսիսյանի համար: Նա վնասվածքի պատճառով երկար բացակայեց և ահա խաղադաշտ դուրս եկավ և գոլ հեղինակեց»,- Յակինի խոսքը մեջբերում է sport-express-ը: