«Ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցության համար ընդդիմության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել»,- ասյսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե համարո՞ւմ է Հանրապետականին ընդդիմություն այնպես, ինչպես այդ կուսակցությունն էր ժամանակին նրան համարում։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող վարչապետն ու կառավարությունը փորձ են անում որոշել ով անցնի, ով չանցնի, ով լինի ընդդիմություն, ի վերջո պետք է հասկանալ, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, ովքեր պետք է պատասխանեն այդ հարցերին իրենց քվեարկության և վերաբերմունքի միջոցով։