ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում.
«Հարատև խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի նմանվող պաշարումը դադարեցնելու համար»,-գրել է վարչապետը՝ կից ներկայացնելով Le Monde ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցը: