Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում կրել ամիսներ տևող ու մահացու շրջափակման հետևանքները։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից ու ևս մեկ ցեղասպանություն դադարեցնելու համար»,- գրել է Շիֆը։