Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին և շեշտել, որ այդ համատեքստում միջանցքների մասին ձևակերպումներն անընդունելի են:
«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն «միջանցքի» նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Հայաստանի տարածքով, Փաշինյանը պատասխանել է.
«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։