Կալիֆոռնիայի Սոնոմայի օկրուգում 70-մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ Է մնացել չորսամյա երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Բոտեգա Բեյ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Երեխան հոպիտալացվել Է լուրջ վնասվածքներով: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ ծանր:
Ոստիկանությունը պատահարի վայր Է ժամանել տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) եւ հատուկ տեխնիկայի միջոցով երեխային բարձրացրել Է վերեւ: «Նա ողջ Էր եւ լաց Էր լինում»,- պատմել են ոստիկանությունում: «Այն, որ նա ողջ Է մնացել այդ բարձրությունից ընկնելուց հետո, իսկ դա գործնականում 23 հարկ Է, իսկական հրաշք Է»,- կարծում են կարգի պահապաննները:
Միջադեպը տեղի Է ունեցել Սոնոմայի բնայգու այն ժայռերի վրա, որոնք ուղղված են դեպի Խաղաղ օվկիանոսը: Քննիչներն աշխատում են երեխայի ծնողների հետ՝ պարզելու միջադեպի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: